Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ իրականացված հետազոտության արդյունքներով Սև ծովի ջրի նմուշներում բիոգեն տարրերի, ծանր մետաղների և նավթի ընդհանուր ածխաջրածինների խտությունը նորմայի սահմաններում է։
Կանադական Arton Capital խորհրդատվական ընկերության անձնագրերի վարկանիշի հաշվետվության համաձայն, համաշխարհային անձնագրերի վարկանիշում Վրաստանը 30-րդ տեղում է։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը սատարում է ՀՀ իշխանություններին ոչ թե նրա համար, որ վերջիններս ժողովրդավար են, այլ պարզապես ԱՄՆ-ը տեսնում է հնարավորություն՝ նրանց միջոցով լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները:
Այս տարվա մայիսի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, պաշտպանական գերատեսչությունը նոր հայտարարություն հրապարակեց, ըստ որի՝ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրականագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում պատմական տարբեր դրվագներ է ներկայացրել:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նոր շունչ է հաղորդում անօդաչու թռչող սարքերին և պատրաստվում է նոր կարողություններ ավելացնել ANKA-3-ին։ Թուրքիան ծրագրում է ANKA-3-ը առաջին անգամ դարձնել առաջին անօդաչու թռչող լցանավ։
«Իրերն անվանենք իրենց անուններով. Նիկոլ Վովայի Փաշինյանը դավաճան է, նա ոչ միայն իրավունք չունի Կառավարության շենքում նստելու, այլ նաև ազատության մեջ գտնվելու։ Ես երաշխավորում եմ՝ շուտով գալու է այն երանելի օրը, երբ Փաշինյանը կկալանավորվի՝ 10-ից ավելի հոդվածով, բայց այդ ժամանակ նրա համար ոչ ոք չի գալու ցույցի, որովհետև նրա կողքը կանգնելը հիմա էլ է ամոթ, իսկ այն ժամանակ պետական ապարատը ռեպրեսիաների էլ չի՛ դիմելու»,- ասաց Մամիջանյանը։
Թուրքական մամուլում լայն տարածում է գտել Թուրքիայի և Դանիայի միջև շարունակվող լարվածությունը՝ կապված հռոմեական կայսր Սեպտիմիուս Սևերուսի բրոնզե արձանի հետ:
Իրանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Պետրոս Ղազարյանի հարցազրույցում անդրադարձել էր նաև Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Ադրբեջանի կողմից թիրախավորման և դրա տարածքում Հայաստանի և ԱՄՆ դրոշների բարձրացման փաստին:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ
Հայաստանի քանի՞ քաղաքացի է այսօր իրեն վարչապետ զգում, լավ, գոնե նախարար, գոնե ինչ-որ հիմնարկի տնօրեն։ Ինչո՞վ է օժտվել Հայաստանի միջին քաղաքացին այս հինգ տարում՝ անվտանգության մակարդա՞կն է բարելավվել, դեմքին ժպի՞տ է հայտնվել, ինչ-որ միֆական թալա՞ն են իրեն վերադարձրել, ի՞նչը։ Թե՞ միայն մարդկային, տարածքային, նյութական ու բարոյական կորուստներն են դարձել անհաշվելի ու ահագնացող։ Սրա համա՞ր էր Փաշինյանը գալիս՝ ինքն իրեն վարչապետ կարգելու, իսկ մնացածին՝ դժբախտացնելու։ Այդպես է ստացվում։
Խորհրդարանը միաձայն բանաձև կընդունի մահմեդականների սուրբ գրքի պղծման դեմ։
Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:
Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան:
Սերգեյ Միխայլովն ազատվել է հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնից իր իսկ ցանկությամբ։
Instagram-ը չի հեռացրել այն գրառումները, որոնց միջոցով զենք են վաճառում և բացատրում, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել։
Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 4-ին Պրիգոժինն անձամբ այցելել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն՝ Սանկտ Պետերբուրգ և Լենինգրադ:
Անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են ՉԹՕ-ի մասին Բաքվի երկնքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար նշանակվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Հեռուստատեսության տեղեկություններով՝ հուլիսի 3-ից հուլիսի 4-ը Վանչժոու կոմսությունում տեղացել են հորդառատ անձրևներ:
Նեոգաղութատիրության քաղաքականությունը դեռ շարունակող երկրներից մեկը Ֆրանսիան է, ինչի առնչությամբ Ադրբեջանը խիստ մտահոգված է։ Այս մասին Չմիավորման Շարժման պետությունների համակարգող բյուրոյի նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության ակտիվացումը իր մասշտաբներով և աշխարհագրական տեղանքով որևէ փաստարկված տրամաբանություն չունի և կրում է զուտ իրավիճակային բնույթ։
Ըստ Անբարոյության և առաքինության նախարարության խոսնակի՝ դրա համար կա մեկ ամիս ժամանակ՝ մինչև օգոստոսը 2-ը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատրաստվում է, այլ արդեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ԱՄՆ-ը այլ բան չէր կարող ասել, քանի որ, ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ դա Արցախը հայաթափելու ծրագիր է, բայց նրա համար կարևորն այն է, որ այնտեղ չլինեն ռուս խաղաղապահներ:
Հայաստանի դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն արդարացիորեն գնահատվում են՝ որպես խայտառակ, աննախադեպ անօրինականություն, հակաիրավականություն և այլն։
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում։
«Եթե թուրքական ու ադրբեջանական օդանավերը Հայաստանի օդային տարածքն օգտագործում են նույն Նախիջևանի կամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև օդային միջանցքների համար, ապա Հայաստանը միանշանակ նույն իրավունքներն ունի՝ մտնել Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներ և այդտեղով բարձրանալ։