Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Մինսկի նորակառույց եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, օրերս մեկնել է Բելառուսի՝ Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին՝ Սուրբ խաչի երևման տոնին։

Օծման արարողության վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս