
Միացյալ Նահանգները կոնկրետ քայլեր են ակնկալում Ռուսաստանից. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կասկած է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղ մտադրությունների անկեղծության վերաբերյալ։
«Դեռևս մեկ հարց բաց է, թե արդյո՞ք Պուտինն իսկապես խաղաղություն է ուզում»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդը «չգիտի ինչպես դուրս գալ հակամարտությունից և չունի երկարաժամկետ ռազմավարություն»:
Վենսը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կոնկրետ քայլեր է ակնկալում Ռուսաստանից։ «Մենք ակնկալում ենք, որ սեղանին դրվի իրական խաղաղության առաջարկ, և նախագահ Թրամփը Պուտինին կառաջարկի տնտեսական օգուտներ և հարաբերությունների վերականգնում մնացած աշխարհի հետ»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը՝ մեկնաբանելով բանակցությունների ներկա իրավիճակը։