Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս