Բաժիններ՝

Լեհաստանն առգրավել է Boeing ինքնաթիռների համար նախատեսված 5 տ անվադող, որը ՌԴ-ով տեղափոխվում էր Ադրբեջան

Լեհաստանի մաքսատունը առգրավել է Boeing քաղաքացիական ինքնաթիռների համար նախատեսված 5 տոննա անվադող, որոնք պետք է տարանցիկ փոխադրվեին Բելառուսի և Ռուսաստանի տարածքով, երկուշաբթի օրը հայտնել է երկրի Ազգային հարկային վարչությունը։ Նմանատիպ տարանցիկ բեռները, որոնք ուղևորվում են ԱՊՀ երկրներ, հաճախ «կորչում են» ռուսաստանյան տարածքում։

«Աշխատակիցները… Կորոշչինում բեռնատարի ստուգման ժամանակ հայտնաբերել են, որ վարորդը Boeing քաղաքացիական ինքնաթիռներում օգտագործվող անվադողեր է տեղափոխում՝ հայտարարագրված ավտոմեքենաների և ավտոբուսների անվադողերի փոխարեն»,- մեջբերում է Reuters-ը Ազգային հարկային վարչության հաղորդագրությունը։ Այն հավելել է, որ նման ապրանքները ենթակա են Եվրոպական միության պատժամիջոցներին։

Մաքսային խարդախության փաստով հարուցվել է քրեական գործ, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքն արգելանքի տակ է վերցվել։ Ավիացիոն անվադողերի ուղարկողն իսպանական ընկերություն էր, իսկ ստացողը՝ ադրբեջանական։ Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումը Եվրոպայից Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներ ռուսաստանյան տարածքով դարձել է սահմանափակող միջոցները շրջանցելու սխեմաներից մեկը։ Արտադրանքը չի հասնում նշանակման վայր՝ ճանապարհին «կորչելով»։

Ռուսաստանյան ավիաընկերությունները, զրկվելով արևմտյան երկրներից ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումներից, փորձում են տարբեր եղանակներով դրանք ներկրել երկիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս