Բաժիններ՝

Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական ակտիվներից ստացված եկամուտները

Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված 90 միլիոն եվրոյի եկամուտը: Այդ մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

«Ֆինլանդիան Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային ծանր զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Զինամթերքը կգնվի ֆիննական արդյունաբերությունից, իսկ գնումն ինքնին կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով», – գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ըստ պաշտպանության նախարարության՝ պայմանագրի արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Գերատեսչությունը չի բացահայտում մատակարարումների պարունակությունը, դրանց փոխադրման եղանակը և ժամկետները։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի Արևմուտքի կողմից ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031