Բաժիններ՝

Նավթային հսկաները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման. Financial Times

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման (տասնամյակի ընթացքում երրորդը) և ձգտում են ներդրողներին հանգստացնել՝ նրանց վստահեցնելով, թե պատրաստ են վատագույնին։ Այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT)։

Հրատարակության տվյալներով, ExxonMobil-ի, Chevron-ի, Shell-ի, TotalEnergies-ի և BP-ի ղեկավարները «օգտագործել են եկամուտների մասին եռամսյակային հաշվետվությունները, որպեսզի ներդրողներին վստահեցնեն, թե նրանց հաշվեկշիռները կայուն են, և նրանք չեն շտապի ավելորդ ծախսերի և բաժնետերերի եկամուտների կրճատման հարցում»։ 

Chevron-ը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատակիցների զգալի կրճատման պլանների մասին, ներդրողներին հավաստիացրել էր, որ նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի դեպքում ազատ դրամական միջոցների հոսքը կհասցնի 9 միլիարդ դոլարի։ Shell-ն իր հերթին հայտարարել է, որ կկարողանա դիվիդենտներ վճարել, նույնիսկ եթե վառելիքի գինը իջնի մինչև 40 դոլար՝ հավելելով, որ դեռևս չի փոխել իր ծախսերի պլանները։ Ավելի վաղ նշված նախագծերի իրականացումը շարունակվում է, նշել է Shell-ի ֆինանսական տնօրեն Շինեդ Գորմանը։

TotalEnergies-ի ղեկավար Պատրիկ Պույանեն ընդգծել է, որ ֆրանսիական ընկերության արձագանքը հիմա նույնն է, ինչ COVID-19-ի ժամանակ. «ոչ մի խուճապ»։ Նա հիշեցրել է, որ ընկերությունը հրաժարվել է դիվիդենտները կրճատել նույնիսկ համավարակի ամենասուր շրջանում։

Ապրիլին նավթի գները նվազել են մեկ բարելի դիմաց 60 դոլարից և ըստ կանխատեսումների՝ մինչև տարեվերջ միջին հաշվով կկազմեն  շուրջ 65 դոլար, քանի որ ՕՊԵԿ+-ը, որի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, շարունակում է մեծացնել մատակարարումները, նշվում է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս