Արցախի քաղաքացիական հասարակությունը բաց նամակ է հղել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ, և դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։
Շոլցը նշել է, որ «դրական ազդանշան» է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունները, թե մոտ ապագայում կարող է որոշում կայացվել Շվեդիայի դիմումի հաստատման վերաբերյալ։
Ռյուտեն նշել է, որ այլևս չի լինի VVD կուսակցության ղեկավար, իսկ նոր կաբինետի ձևավորումից հետո կհեռանա քաղաքականությունից։
Թուրքիայի նախագահն նշել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» կուրսին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) բոլոր դրույթները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդմակացության հայտի, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների տրամադրման, ինչպես նաև Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի ամբողջական անդամակցության վերաբերյալ հարցեր:
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հուլիսի 10-ին երկրի գրեթե ամբողջ տարածքում անբարենպաստ եղանակի նախազգուշացում է հայտարարել սաստիկ տապի պատճառով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ռիշի Սունակի հետ, որից հետո՝ միապետ Չարլզ 3-րդի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ հրապարակման՝ Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ջո Բայդենը և Ռիշի Սունակը քննարկել են Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից կասետային ռումբեր տրամադրելու հարցը։ Կողմերը կհանդիպեն նաև հուլիսի 11-ին Լիտվայում՝ ՆԱՏՕ-ի […]
Պատահարի պատճառները պարզվում են։ Ներկայումս ատրակցիոնների զբոսայգին դադարեցրել է աշխատանքը:
Քանաանին, սակայն, չի հայտնել, թե հատկապես ո՛ր պետություններ կայցելի Ռայիսին իր աֆրիկյան շրջագայության ընթացքում։
Invesco-ի հարցմանը մասնակցել են աշխարհի 85 սուվերեն հիմնադրամների և 57 կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է Աֆղանստանի քաղաքացու ձերբակալման մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի հետ։
Հուլիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում մտցնելու իր նախորդ առաջարկին ու դրա վերաբերյալ համացանցում տարածված արձագանքներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող էր հինգ րոպեում վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, եթե խոսքը լիներ ուկրաինական տարածքների հանձնման մասին, սակայն Կիևը համաձայն չէ դրան։
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը:
Ըստ պաշտոնյայի՝ Բայդենը վերահաստատել է Թուրքիային F-16-եր մատակարարելու գործընթացին իր աջակցությունը։
Շուրջ 350 մարդ վիրավորվել է։
Հունիսի 16-ին ամերիկյան միջուկային սուզանավը՝ «Tomahawk» թևավոր հրթիռներով, մտել է Հարավային Կորեայի Պուսան քաղաքի նավահանգիստ։
երկրի գործող ղեկավարը, օրենսդրությանը համապատասխան, ընտրությունների արդյունքներով վերընտրվել է նոր ժամկետով։
Հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել էր Արցախ գազի մատակարարումը, սակայն հուլիսի 9-ին կեսօրին ադրբեջանական կողմը կրկին լրիվ անջատել է այն:
Որոշ հատվածներում գրանցվել են 30 սմ տեղումներ:
Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից:
Ռադիոակտիվ ջրի բացթողման նախաշեմին ավելացել է սպառումը նաև ձկնաշուկայում։
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է տղամարդուն ժամը 08։00-ի սահմաններում։
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է 2022-ի աշխարհի բնակչության վերաբերյալ իր հերթական զեկույցը:
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմմուրը կարծում է, որ Ֆրանսիան կարող է դառնալ իսլամական հանրապետություն, եթե ոչինչ չփոխվի։
Նրանք քննարկել են Ուկրաինայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նաև քննարկվել է ամերիկյան F-16 ինքնաթիռների մատակարարման հարցը։
«Իշխանությունների համար գլխացավանք է նաև այն, որ նույն եվրոպական կառույցներում Արմեն Աշոտյանը բավականին հարգված ու ընդունված քաղաքական գործիչ է, և այնտեղ էլ են արդեն սկսել որոշ չափով հասկանալ, թե ՀՀ ներկայիս իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում։ Չնայած այս կառույցները շատ բաների վրա աչք են փակում, բայց ամեն դեպքում այդ նստվածքը մնում է։ Աշոտյանի կալանավորումը մեկ հոգու քմահաճույք է, Նիկոլ Փաշինյանի կապրիզն է»,- հավելեց Տիգրան Քոչարյանը։
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկու մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։