Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը հուլիսի 3-ին ժամանել է Թայվան։
Հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն այսօր կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել Ղուրանի այրման ակցիա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ իր տարածքում հակամարտություն է։ «Մի բան բացարձակապես պարզ է, և Ուկրաինան դա գիտի և բազմիցս ասվել է՝ պատերազմի ժամանակ մեր դաշինք մտնել ընդհանրապես հնարավոր չէ։ Անդամակցության պայմանը սահմանային չլուծված հակամարտությունների բացակայությունն է»,- ասել է կանցլերը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Միաժամանակ […]
Տղամարդը, ենթադրաբար, ծրագրել է պայթեցնել Ակսյոնովի մեքենան, սակայն բռնվել է ռումբը թաքստոցից հանելիս։
Սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 29-ին, որը համընկնում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի հետ:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է 25 վիրավորի մասին։
Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է անցկացնելու 220 քաղաքապետների հետ, որոնց քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։
Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին
Ըստ կատարված հետազոտության՝ COVID-19 համաշխարհային համաճարակի սահմանափակման միջոցների վերացմամբ ամբողջ Եվրոպայում գրանցվել է բանտարկյալների թվի աճ։ Ըստ վիճակագրության՝ 2022-ի հոկտեմբերի 31-ից ի վեր Եվրոպայի բանտերում է գտնվում շուրջ 981․575 բանտարկյալ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականներով, 2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7 տոկոս։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ից 13-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա:
Իրանն ու Եգիպտոսը մտադիր են մեկուկես ամսից վերականգնել երկու երկրների միջև ուղիղ չվերթները։
Թուրքիայում դեռևս շարունակվում է չլուծված խնդիր մնալ աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը վաղ տարիքում։ Անչափահասների ծնելիությունն աճում է հատկապես այն աղջիկների շրջանում, ովքեր կրթություն չեն ստանում կամ հեռացվում են դպրոցից ընտանիքի ճնշման պատճառով։
Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետական պայմանագրերով ստացել է գրեթե 860 միլիարդ ռուբլի, իսկ «Կոնկորդ» ընկերությունների խումբը, որը նույնպես պատկանում է գործարարին, 845 միլիարդի ծառայություններ է մատուցել:
Դեռևս մայիսի 25-ին Հայաստանի Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոփոխություն կատարեց Հայաստանից արտահանվող և Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին օրենքում։ Ըստ այդ փոփոխության՝ ՀՀ Կառավարությունը մտցրեց արտահանման սահմանափակումներ Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների համար, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքով հսկվող ապրանքներ, այսինքն՝ կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Պլիմուտի համալսարանի դոցենտ Ջասպեր Գրեհեմ-Ջոնսը The Independent-ին ասել է, որ «Տիտանի» վրա պայթյունը կարող էր առաջանալ բաթիսկաֆի կորպուսի վրա միկրոճաքերի պատճառով:
Առավոտյան ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի փոխանցմամբ՝ հետաքրքիր տեղեկություն էր տարածվել, երբ հունիսի 23-ի երեկոյան ՌԴ-ում «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավարը գործողություն էր սկսել, Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյունով ինչ-որ տեղ էր գնացել, և ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ դեսպանի նստավայր, ոչ թե աշխատավայր, այլ ապրելու վայրը։
Ռուսաստանում զինված ապստամբության փորձի օրերը՝ հունիսի 23-24-ը, երկրի պատմության մեջ մտել են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հասարակության միասնության և համախմբման օրեր։ Այս մասին գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:
Շվեդիայում Ղուրանի այրման փաստից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնեցրել է իր վերջերս նշանակված դեսպան Խոջաթոլու Ֆոհանիին Ստոկհոլմ ուղարկելու գործընթացը, տեղեկացնում է Mehr-ը։
Կոլումբիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ բախվել են Մետա դեպարտամենտի ավիաբազայի մոտ ուսումնական առաջադրանք կատարելիս, օդաչուներից մեկը զոհվել է: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌՕՈՒ-ի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը այսօր տեղի ունեցած ժողովի ժամանակ հայտնել է երկրում նվազագույն աշխատավարձի նոր չափը։
Փարիզի արվարձաններից մեկի` Լ’Է լե Ռոզ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Ժանբրյուն հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 2-ի գիշերն անկարգությունների ժամանակ ցուցարարները հարձակվել են իր տան վրա։ Դրա հետևանքով տուժել են նրա կինը և երեխաներից մեկը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը շաբաթ ներկայացրել է սոցիալական ցանցի նոր կանոնները, որոնց համաձայն սահմանվում են օրվա ընթացքում կարդացվող գրառումների քանակի «ժամանակավոր սահմանափակումներ», տեղեկացնում է ABC News-ը։
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։
Թուրքիայում օտարերկրացիները շարունակում են մեծ թվով բնակարաններ գնել։ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնել է 2023-ի հունվար-մայիս ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ 44․4% աճով ռուսները գտնվում են առաջին տեղում՝ (5723)։
Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր: