Վերջին 10 տարում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 25 հազար 154 անձ։ Այս տվյալները հայտնել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Անա Նացվլիշվիլիի պատգամավորական հարցի։
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի դրությամբ ամենահզոր ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։
Էրդողանն ու Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հիշեցնում են իրենց տրված խոստումները պահպանելու, ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Պայմանավորվածությունների ու խոստումների մասին հիշեցումներ հղվում են նաև Ռուսաստանից ու Արևմուտքից։ Դրանք առավելապես վերաբերում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում իրականացվում է Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի դատախազ Խաթիա Գոգրիչիանիի խոսքով, Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի բռնի ամուսնության կազմակերպիչը մայրն է եղել, որովհետև հենց մոր աջակցությամբ է աղջիկն ապրել մի տղամարդու հետ, ում հետ համատեղ ապրելու ցանկություն չի ունեցել:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման աշխարհաքաղաքական դեգերումների հետևանքով կողմերը և հատկապես Հայաստանն է կորցրել, իսկ Ադրբեջանը ժամանակ է կորցրել։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ:
«Արցախի էջը փակել չի կարելի։ Ցավոք սրտի, մենք առաջինն այս մասին ասում ենք Հայաստանի կառավարությանը, ապա՝ միջազգային հանրությանը։ Ասում ենք, որ չճանաչված պետությունը ևս կարգավիճակ է, և Արցախը պետք է շարունակի հարաբերվել աշխարհի հետ, պարզապես, եթե նախկինում դա արվում էր Արցախից, ապա հիմա դա պետք է արվի Հայաստանից»։
Գերմանական երկաթե կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր…
Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:
«Կյանքիս բացառիկ օրերն ու ժամերն են եղել, որ ես, մեղմ ասած, ատել եմ այն, ինչ տեսել եմ, որովհետև երբ ես բարձրանում էի Դադիվանք, տեսել էի գեղեցիկ, շքեղ Ստեփանակերտը, մեր Արցախ աշխարհը: Եվ ներքին հույս կար, որ նորից պետք է վերընձյուղվի մեր բնօրրանը, բայց վերադարձին տեսա՝ ամայացած տարածքներ, լքված տներ, ավերվող ճանապարհներ ու ճակատագրեր…: Այն, ինչը ես տեսա, երանի երբևէ որևէ հայ առիթ չունենա այլևս տեսնի»:
Միայն հուլիսին Վրաստանից Եվրամիության երկրներ ապաստանի 2 083 դիմում է ներկայացվել։ Այս մասին նշված է Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) հուլիսյան դիմումների վիճակագրական տվյալների մեջ:
Նշվում է, որ այս տարվա հուլիսի 12-ի գրությամբ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Ընտրական օրենսգրքում ու հարակից օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։
Վճարումը կատարվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանում հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի մեկնաբանությամբ, եթե հասարակությունը շարունակում է լսել Նիկոլ Փաշինյանին, ապա կարող է մտածել, որ երկրում ամեն ինչ լավ է, քանի որ նա 5 տարի շարունակ հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբոլլահիանը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Այժմ աշխարհում դասական հեղափոխական իրավիճակ է ստեղծվել՝ կապված այն բանի հետ, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլևս չի կարող ապահովել սեփական գերակայությունը համաշխարհային մասշտաբով, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում վաղը կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով. ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ Այսօր նախատեսված է Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ես էլ ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ հենց Փաշինյանն է բռնել տվել Ռուբեն Վարդանյանին, քանի որ ըստ շրջանառվող տեղեկատվության, նա սկզբում անխոչընդոտ անցել է Հակարիի անցակետը, սակայն մի քանի քայլ հետո ադրբեջանցիներն իրեն հետ են կանչել և գերեվարել: Դե ապացուցեք, որ այդպես չէ: Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ սպառնալիք էր բացառապես Նիկոլ Փաշինյանի համար:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին:
Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:
Ղազախստանում գտնվող Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հետ:
Նախնական տվյալներով՝ երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործում է հակաօդային պաշտպանությունը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ վստահեցրեց, որ 1975 թվականի քարտեզներ գոյություն ունեն, ավելին՝ դրանց էլեկտրոնային տարբերակն ունի։