Բաժիններ՝

Վորոնեժի մարզում երկաթուղի է պայթեցվել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում գնացքի անցնելուց առաջ պայթեցրել է երկաթգծի մի հատված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ այսօր առավոտյան գնացքի անցնելուց անմիջապես առաջ պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով Վորոնեժի մարզում վնասվել է երկաթուղին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հրապարակման՝ մեքենավարի և գնացքի անձնակազմի գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ողբերգությունը, զոհեր չկան։ Միջադեպի հանգամանքները պարզվում ենՀաղորդվում է, որ կան բոլոր հիմքերը ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։

Հունիսի 5-ի առավոտյան Վորոնեժի մարզի իշխանությունները հայտնել էին տարածաշրջանի հարավում երկաթուղու վնասման և մի քանի գնացքի աշխատանքի դադարեցման մասին այն բանից հետո, երբ գնացքներից մեկի մեքենավարը նկատել էր երկաթգծի «աննշան վնաս»։

Ըստ Դաշնային ուղևորային ընկերության և «Գրանդ սերվիս էքսպրես» ընկերության տվյալների՝ Ռուսաստանի հարավ և հակառակ ուղղությամբ ուղևորվող ավելի քան 20 գնացքների մեկնումն ու ժամանումը հետաձգվել են։

Սա երկաթուղու առաջին պայթյունը չէ վերջին շաբաթվա ընթացքում։ Հունիսի 1-ի գիշերը Կուրսկի և Բրյանսկի մարզերում պայթյունների հետևանքով գնացքները դուրս էին եկել ռելսերից։ Բրյանսկի մերձակայքում մարդատար գնացքի վթարի հետևանքով 7 մարդ էր զոհվել, 119 մարդ՝ վիրավորվել։

Ռուսաստանի իշխանությունները մեղադրել են Ուկրաինային ահաբեկչության կազմակերպման մեջ։ Կիևը չի մեկնաբանել գնացքի վթարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30