
Պեկինը հայտարարել է պողպատի և ալյումինի համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով միջազգային առևտրին հասցված վնասի մասին

ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը 25%-ից մինչև 50% խաթարում է միջազգային առևտրի կայունությունը: Այս մասին հաղորդում է Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յունցյանին։
«ԱՄՆ-ի կողմից պողպատի, ալյումինի և դրանց ածանցյալների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացումը…. խախտում է արդյունաբերության ոլորտում մատակարարումների միջազգային շղթաների կայունությունը», – ասել է նա։
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հարցերը լուծել իրավահավասար երկխոսության միջոցով, պահպանել միջազգային առևտրի կանոնները և չչարաշահել ազգային անվտանգության հայեցակարգը, նշել է առևտրի նախարարության ներկայացուցիչը։
Հունիսի 4-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը՝ ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերը 25%-ից մինչև 50% բարձրացնելու վերաբերյալ։ Թրամփի խոսքով՝ դա «թույլ կտա դրանց ներմուծումը կարգավորել այնպես, որպեսզի այն չսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»։