Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան խոստացել է շարունակել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում

ԿԺԴՀ-ն կշարունակի աջակցել ՌԴ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Փհենյանում հայտարարել է հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընը, որի խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«ԿԺԴՀ-ի կառավարությունը հետագայում ևս անպայման կաջակցի Ռուսաստանի դիրքորոշմանն ու արտաքին քաղաքականությանը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ», – ասվում է հյուսիսկորեական գործակալության հունիսի 4-ի հրապարակման մեջ։ Բացի այդ, Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը և ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտնել են, որ Կիմ Չեն Ընը և Սերգեյ Շոյգուն քննարկել են մարտերը Կուրսկի մարզում, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հաղորդում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքների հիշատակը հավերժացնելու» հարցը։

Մոսկվայի և Փհենյանի միջև 2024 թ. հունիսի 19-ին կնքվել է ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում կնքվել է Ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որը նախատեսում է երկրներից մեկի ռազմական և այլ օգնությունը մյուսին, եթե նրանցից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս