Բաժիններ՝

Իրանի նախագահն ու Կատարի էմիրը շեշտել են Գազայի հատվածում Իսրայելի պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են «Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպան պատերազմին վերջ դնելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»։

Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հեռախոսազրույցում նախագահ Փեզեշքիանն ընդգծել է մուսուլմանական երկրների միջև դիվանագիտական ​​և քաղաքական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի այն դադարեցնի Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ իր հանցագործություններն ու ճնշումները, և տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունը։Իր հերթին, Կատարի էմիրը նշել է, որ մուսուլմանական աշխարհն այժմ բախվում է դժվարին և զգայուն իրավիճակի։ Նա կոչ է արել ավելի շատ համագործակցել՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար։

Էմիրը նաև հույս է հայտնել, որ Թեհրանի և Դոհայի միջև ուղիղ խորհրդակցությունները կհանգեցնեն ավելի խորը հարաբերությունների և կօգնեն հասնել ընդհանուր նպատակներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս