Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե այս ծրագրային հոդվածաշարում բարձրացվող հարցերն ունեն բացառապես տեսական նշանակություն և որևէ կապ չունեն իրական քաղաքականության և հողի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։
Պաշտոնյայի խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։
Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։ Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանել ու ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։ Ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզում:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալներով, հուլիսի 30-ին՝ ժամը 17:10-ին, սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Գուրբանով Սաիդ Օմար օղլուն, ծառայությունից վերադառնալով սահմանային ուղեկալ, հանկարծ իրեն վատ է զգացել։
Իրանում հում պողպատի արտադրությունն այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8%-ով և հասել 3 մլն 200 հազար տոննայի։ Այս մասին հայտարարել է Պողպատ արտադրողների համաշխարհային ասոցիացիան (Worldsteel):
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի «օկուպացված» տարածքների ուկրաինացի երեխաների համար բժշկական և հումանիտար օգնության ծրագիր է ստեղծում։
Համաշխարհային բանկը հաստատել է 300 միլիոն դոլարի օգնությունը Բանգլադեշին՝ բարելավելու գազի բաշխումը և վերջնական օգտագործման արդյունավետությունը՝ ներդնելով շարքային և արդյունաբերական սպառողների համար կանխավճարային հաշվառման համակարգեր և նվազեցնելով մեթանի արտանետումները բնական գազի արժեքի ձեըավորման ընթացքում։
Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Նրա խոսքով՝ դրան է միտված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) – Թուրքիա հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին։
«ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին` շարունակել երկխոսությունը` խաղաղության համաձայնության հասնելու համար», – նշել է Բլինքենը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը:
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 13:04-ին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ հուլիսի 30-ին, Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատում» կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը՝ մեկնաբանելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։
Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում:
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջիկա օրերին ԱՄՆ-ը միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բուլղարիայում, պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ, միգրանտների հոսքը մեծացրել է Բաթումիում անշարժ գույքի պահանջարկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի հավանական է հեռախոսազրույց ունենա իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։
168.am-ի հետ զրույցում Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ քայլերի մասին, նախ ասաց, որ հավակնություններ չունի ազգափրկիչ ծրագրեր միշտ ներկայացնելու, բայց առնվազն գիտակից մարդիկ, նաև լսարան ունեցողները, այդ թվում՝ լրագրողները, պետք է բացատրեն հնարավորինս շատ մարդկանց, որ խնդիրը միայն Արցախին ու արցախահայությանը չի վերաբերում, այն համընդհանուր է, և ովքեր չեն հասկանում, վաղ թե ուշ հաջորդն իրենք են լինելու։
Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել: Այս մասին գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով 68-ամյա արցախցու առևանգմանը:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում չի ցանկանում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։ Հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։ «Միջազգային հանրությունը […]
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաղորդագրություն է տարածել Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։
Հնդկաստանի բնակչությունը պետք է հավասարվեր Չինաստանի բնակչությանը 2023 թվականի ապրիլին:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է «2022-ին կյանքի որակի ինդեքսը» հետազոտության արդյունքները։
Այսօր՝ հուլիսի վերջին, արդեն չափազանց դժվար է կանխատեսել՝ ի՞նչ իրավիճակ կլինի Արցախում մեկ ամիս անց, Աստված մի արասցե՝ արցախահայերից քանի՞սը կարող է մահացած լինել սովամահությունից այդ ժամանակ։ Եվ այս պայմաններում ազդարարել մեկշաբաթյա պարի փառատոնի մասին՝ համապատասխան ուրախ ներկայացումներով, բանկետներով ու ֆուրշետներով, երևի վերջում էլ՝ հրավառությամբ, մեղմ ասած, վիրավորանք ու անարգանք է 120 հազար մեր հայրենակիցների նկատմամբ։