Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում. Արարատ Միրզոյան

Հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ադրբեջանական կողմից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իհարկե, մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք կրակոցների մասին։ Ասում ենք, որ մեր տեղեկատվությամբ եղել են կրակոցներ, նաև փաստական տվյալներ ենք ներկայացնում, որ այդ կրակոցները հնչում են ադրբեջանական կողմից, սա նաև հրապարակային ենք անում։

Ադրբեջանական կողմն իր հրապարային անդրադարձներով և նաև հանդիպումների ժամանակ ասում է` չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք` դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ մասնագետների կողմից, որոնք կկարողանանա մոտենալ կոնկրետ վայր և կփորձեն այդ հանգամանքներն ուսումնասիրել։ Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որշակի ըմբռնում էլ կա…

Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ տարվում են»,–ասաց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30