Ղազախստանի նախագահը կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսվում է գումարել «Թուրքիայի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը»։

Բացի այդ հանդիպումներ են սպասվում Թուրքիայի նախագահականում, որտեղ անդրադարձ է կատարվելու երկու երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունների ընթացքին և դրանց խորացմանը միտված քայլերին։

Օրակարգում են լինելու նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Աղբյուրի համաձայն՝ միջպատվիրակային հանդիպումներում սպասվում են հարաբերությունների ամրապնդմանը միտված մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031