Բաժիններ՝

Թրամփը Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի չի ձգտում, բայց կարող է այցելել Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն նշել է, որ կարող է այցելել Չինաստան նրա հրավերով։

Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Truth Social հարթակում։

«Կեղծ լուրերը գրում են, որ ես ձգտում եմ «գագաթնաժողովի» Չինաստանի նախագահ Սիի հետ։ Դա ճիշտ չէ, ես ոչնչի չեմ ձգտում։ Գուցե, ես գնամ Չինաստան, բայց դա կլինի միայն նախագահ Սիի հրավերով, որն ուղարկվել է։ Հակառակ դեպքում՝ ոչ մի հետաքրքրություն», – գրել է Թրամփը։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ երկու ղեկավարների օգնականները քննարկել են նրանց միջև հնարավոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ այս տարի ավելի ուշ, Դոնալդ Թրամփի՝ Ասիա ուղևորության ժամանակ։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու Հարավային Կորեայում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը։ 

Հուլիսի 28-ին Ստոկհոլմում մեկնարկել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների երրորդ փուլը, որտեղ կարող են նաև հող նախապատրաստել երկու ղեկավարների հանդիպման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031