Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակում զոհված զինծառայողների թիվը հասել է 258-ի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հոկտեմբերի 12-ին հաղորդվել Էր 247 զոհված զինվորի մասին։
Կողմերին առաջարկել եմ հավաքվել Մոսկվայում. Փաշինյանն այդ մասին գիտի. Պուտին
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 12-ին ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը։ ԵԽԽՎ-ն այս բանաձևով դատապարտեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները և արձանագրեց, որ Արցախի ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկար տարիներ իրականացրած հայատյաց քաղաքականության պատճառով։ ԵԽԽՎ-ն նաև Ադրբեջանին կոչ արեց ազատ արձակել Արցախի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին և Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6% – ով ՝ հասնելով 102 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
Փաշինյանն է որոշել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում. Պուտին
Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:
Եթե հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցություն կապահովվի և պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար»
Ոչ միայն ռազմական, ռազմավարական, այլ նաև քաղաքական առումով ենք շատ բան կորցնելու: Տեսեք, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ իրենք վերականգնել են իրենց տարածքային ամբողջականությունը, ամրապնդել իրենց սահմանները և իշխող են ռազմավարական այն բոլոր կետերում, որոնք հենք են հանդիսանում իրենց գործողությունների, կամ կարող էին հենք հանդիսանալ մեր կողմից ռևանշի: Եվ այս պարագայում հավելյալ դիրքեր, բարձունքներ հանձնելու մասին խոսելն անգամ անընդունելի է:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան այցելել Լեռնային Ղարաբաղի հայերի ողբերգության հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո։ Նրա խոսքով` ինքն ու Նիկոլ Փաշինյանը մշտական հեռախոսային կապ են պահպանում:
168․am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին խոսելիս՝ արդեն իսկ գործ ունենք բարդ հակամարտության հետ, որն այսօր է՛լ ավելի բարդ աշխարհաքաղաքական միջավայր ունի, ուստի բանակցային գործընթացը, ինչպես երևում է՝ ստատիկ չէ։
«Ատոմակայանը 2-3 տարի առաջ լինելով մեր համակարգին մոտավորապես 35-40 տոկոսը տվող էլեկտրակայանը, ուներ միաժամանակ իր արտադրած էլեկտրաէներգիայի համակարգում ամենացածր սակագինը՝ մոտ 8-9 դրամ՝ 1 կվ ժամի համար։ Այսօր սակագինը կազմում է մոտավորապես 18 դրամ։ Ատոմակայանի աշխատանքները երկարացնելով՝ գործարկման ժամկետը, ազդում է մեր սակագների վրա»։
Երկրորդ պնդումն ըստ Վլադիմիր Պուտինի. նախորդ իշխանությունների ժամանակ բանակցային գործընթացի գլխավոր թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի նախկին իշխանությունները (Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ) միշտ պնդել են կարգավիճակը որոշող ռեֆերենդումի անհրաժեշտությունը: Նա նշել է նաև, որ բոլորին պարզ էր, որ ռեֆերենդումը, անկախ նրանից, թե երբ կանցկացվեր` բերելու էր Արցախի անկախությանը, որովհետև ի սկզբանե պարզ էին լինելու նրա արդյունքները: Պատահական չէր, որ Ալիևը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ իր վրա ճնշում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ մինչ գագաթնաժողովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել են նաև այդ միջոցառման մասին և, Պուտինի տպավորությամբ, Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու մտադրություն չունի։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելում իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պենտագոնը պատրաստ է լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Իսրայելին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Անդրադառնալով նախկին տասնամյակներին վարվող արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, Պուտինն ընդգծել է՝ տարբերությունն այն է, որ այդ ժամանակ առանցքային էր Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման վերջնականապես փակեց՝ ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, ասել է, որ Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ։
Նա նշել է, որ լավագույն ժամանակներում միայն Չինաստանն է նման բան ցուցադրել։
Պա՞րզ է, չէ՞, որ Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի» 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը:
Վերջերս հնգակողմ հանդիպում էր տեղի ունեցել արևմտյան հարթակում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ
Նշվում է, որ այս միասնական միջպետական պարգևով կնշեն Համագործակցության երկրների, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների ավանդը խաղաղության ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները:
Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Արաս քաղաքում, որն ունի հրեական և մուսուլմանական մեծ համայնքներ։
Նույն Սամվել Բաբայանի, ով իր սպարտիվկով, բարեւելով ադրբեջանցի սահմանապահներին, հանգիստ անցնում է թուրքի անցակետն ու ուղիղ գնում հ1՝ հարցազրույցի:
Այս տարվա հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելապաղեստինյան պատերազմը, 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից ի վեր առաջին ուղիղ հակամարտությունն է: Մասնագիտական որոշ շրջանակներ այս իրադարձություններն անվանում են նաև պաղեստինյան երրորդ դիմադրական շարժում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Պաղեստինցիներն ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ «հնարավոր չէ տարհանել Գազայի հյուսիսի հիվանդանոցների խոցելի հիվանդներին»։
Ռուսական կողմը վերջին երեք տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: