Դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Հայաստանի վարչապետի կարծիքը Հարավային Օսեթիային չի հետաքրքրում։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։
Հայկ Դեմոյանի փոխանցմամբ՝ հանրակրթական դպրոցի դասագրքի վերաբերյալ գրախոսական գրելու առիթ ունեցել է 2012 թվականին, ինչից հետո 2019 թվականին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ստեղծել էր խումբ այդ ամենը լրամշակելու համար, սակայն արդյունքում ավելի սարսափելի բան էր ստացվել, ու այդպես էլ մեղավորներ չէին գտել։
Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը մտափոխվել է երկիրը դոլարիզացնելու և պեսոյից հրաժարվելու հարցում՝ հօգուտ ամերիկյան արժույթի։
168․am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ նման այց կարելի էր սպասել, քանի որ ԵՄ-ում որոշ նախնական որոշումներ էին կայացվել Հայաստանի վերաբերյալ։ Ըստ նրա, ԵՄ-ն, բացի իր առաջարկները ու պատրաստակամությունը, պետք է տեղում ուսումնասիրի ՀՀ-ԵՄ հարաբերությունները ևս մեկ մակարդակով խորացնելու բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով ՀՀ կարիքները։ Գոգոլաշվիլիի խոսքով, հասկանալիորեն նման երկրների կարիքները հնարավոր է թուլացնել ներդրումների և անվտանգության ապահովման միջոցով։
Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբ Սիդդիկին X-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 22 մարդ։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 13 իսրայելցի պատանդներ ազատ կարձակվեն։
Պատճառները պարզվում են, էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են։
Նա նաեւ տեղեկացրել է, որ ընթացիկ իրանական տարվա առաջին ութ ամսում նահանգ է ներկրվել 1,06 մլրդ դոլարի նավթային արտադրանք, ինչը արժեքով եւ քաշով կազմել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի արդյունքների 29 եւ 20 տոկոսը համապատասխանաբար։
Հռոմի պապը շաբաթ օրերին կանոնավոր հանդիպումներ է ունենում Վատիկանի պաշտոնյաների հետ, նաև Վատիկանի բաժնի ղեկավարի հետ, որը վերահսկում է եպիսկոպոսների նշանակումը:
Թռիչքը նախատեսված է նոյեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:
Պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովում, ի թիվս կարևոր հարցերի, քննարկվելու են հատկապես ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները։
Նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։
Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ ազատ են արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջին 13 պատանդները։
Տյան Ջունլին ընդգծել է, որ չինական բանակի Հարավային մարտական հրամանատարական գոտու զորքերը միշտ պատրաստ են վճռականորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, սահմանների կայունությունը, մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը։
Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:
ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարության, հատուցման, չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին երեկ հրաժարվել է խոսել Հայաստանի քաղբանտարկյալների մասին
2023 թվականի երրորդ եռամսյակում, որն ընդգրկում է հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսները, Վրաստանի քաղաքացիները արտասահման են մեկնել գրեթե 820 հազար անգամ և ծախսել 592,4 մլն լարի։ Տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:
Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եղել է Էվերեստ լեռան ստորոտում, որտեղ տեսել է «կլիմայական ճգնաժամի սարսափելի հետևանքները» և կոչ արել պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ:
Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։
Դե Փաշինյանն ու Ալիևը հաճախ են նույն օրը խոսում։ Սա էլ ասել է, որ Հայաստանը անկախություն չունի, երկիր է, որը մի քանի տերերի է ծառայում ու իր տարածքը դարձնում հակամարտության գոտի։ Դրանով Ալիևն ակնարկում է, որ Հայաստանը անկայուն երկիր է, որից ինքը դեռ ստանալիք ունի։
Հարավային Կովկասում դրամատիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների և Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու Արևմուտքի քաղաքականության ներկայիս փուլում տարածաշրջանում նոր նախաձեռնություններով և նոր դերով է փորձում հանդես գալ Մեծ Բրիտանիան։
Այս մասին հայտնում է նախարարության կայքը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական և անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Մենք լիարժեք եւ միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, պետականությունը:
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Փաշինյանի կողմից Ադրբեջանին արվելիք նոր զիջումներն են և Հայաստանի վտանգված տարածքային ամբողջականությունը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պատանդ վերցված և Գազայի հատված տարված իսրայելցի առաջին 13 կանայք ու երեխաները Իսրայել են վերադառնում նոյեմբերի 24-ի երեկոյան։
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին դարակազմիկ իրադարձության՝ երկրի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»։
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում տեսանելի աճ է գրանցվել օդային և ցամաքային զինտեխնիկայի արտահանման ոլորտում: