Բաժիններ՝

Իսրայելական հարձակումներից Եմենում զոհերի թիվը հասել է 6-ի

Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ մայրաքաղաք Սանայի վրա իսրայելական ​​ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 86-ի։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Նախարարությունը հայտնել է, որ զոհերը և վիրավորները արձանագրվել են Հազիզի երկու էլեկտրակայանների և նավթային ընկերություններից մեկի վրա հարձակման հետևանքով։

Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական խմբերը դեռևս որոնողական աշխատանքներ են իրականացնում դեպքի վայրում։

Օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին։

Հութիները հայտնել են, որ Եմենի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մեծ մասի հարձակումը՝ ստիպելով նրանց լքել Եմենի օդային տարածքը։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները, այդ թվում՝ Ասար և Հիզազ էլեկտրակայանները և վառելիքի պահեստավորման վայրը, որոնք օգտագործվում էին հութիների կողմից ռազմական գործունեության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս