Բաժիններ՝

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարն աղետալի է անվանել իրավիճակը Գազայի հատվածում

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնն աղետալի է անվանել Գազայի հատվածում պարենային իրադրությունը։ 

«Իրադրությունն աղետալի է։ Կա թերսնուցման լրջագույն խնդիր, մարդիկ սովից մահանում են»,-ասել է նա ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։ 

Մակքեյնի խոսքով՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն «ամենամեծ և միակ կազմակերպությունն է, որը կարող է անհրաժեշտ քանակությամբ սնունդ մատակարարել Գազային», սակայն իսրայելական զինվորականների գործողությունների պատճառով  մարդասիրական աշխատանքները բարդանում են։

«Շատ դժվար է, երբ մեզ վրա ուղղված են զենքեր, տանկեր», – հավելել է նա։ 2025 թվականի մարտի 2-ից ի վեր դեպի Գազայի հատված միջազգային մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների օգնությունը դադարեցվել է: 

ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով օգնության մատակարարումը մասամբ վերսկսվել է, բայց գործողությունները իրականացվում են սահմանափակ ռեժիմով:

Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների հետևանքով գոտում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 62 հազարը, վիրավորվել է ավելի քան 157 հազար մարդ, իսկ անկլավի մոտ 270 բնակիչ, այդ թվում՝ 112 երեխա, մահացել է սովից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս