Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելու սպասող մեծաբեռնատար մեքենաների թիվը հասել է գրեթե 700-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք իրենց իշխանության գալու օրից ի վեր ամեն ժամ ու վայրկյան փորձել են փակել Արցախի հարցը։ Եվ դրա հետևանքով է, որ այսօր 150 հազար հայ հայրենազրկված, ամեն ինչը կորցրած, ունեզրկված՝ հայտնվել են այս իրավիճակում։ Իհարկե, տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը բարձրաձայնում է արցախահայության իրավունքների մասին, նաև նրանց վերադարձի մասին, բայց ցավոք, այն իշխանությունը, որն այսօր ներկայացնում է Հայաստանը, նրանք չեն օժանդակելու և չեն էլ օգնելու այս հարցի բարձրաձայնմանը։ Պետք է կարողանանք զուգահեռ ուղիներ փնտրել, որպեսզի այդ հարցը չփակենք»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից։
Վերին Լարսի հատվածում՝ ռուսական ու վրացական կողմերում, հազարավոր բեռնատարներ շարունակում են կանգնած մնալ:
Փրկարարները և կոմունալ ծառայությունների աշխատողները շարունակում են ճանապարհների մաքրման և ձյան առատ տեղումների հետևանքների վերացման աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի 11 մարզերում 521 բնակավայրեր մնում են առանց էլեկտրականության։
ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»։
«Բոլորը խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան պարտվելու է: Նույնիսկ բոլոր այն մարդիկ, օրինակ՝ Արեստովիչը, ովքեր ասում էին՝ Ռուսաստանը կործանվելու է, Ուկրաինան հաղթի, հիմա այլ կարծիք ունեն: Գոյություն ունի սպասողական վիճակ: Մյուս կողմից՝ շատ հավանական է դառնում Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Իսկ դա ստեղծելու է մի նոր իրավիճակ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ նիստում կողմերը քննարկել են բարեփոխումները, որոնք Կիևը պետք է իրականացնի դաշինքին մերձենալու համար, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ուժեղացումը, մարդու իրավունքներին և փոքրամասնությունների իրավունքներին աջակցությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարեց հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին, որի ֆինանսավորման նպատակով հատկացվում է 1․2 միլիոն ԱՄՆ դոլար։
Օդանավում եղել է 8 մարդ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ռադարներից անհետացել է տեղի ժամանակով 14։40-ին։ Ռազմական օդանավը Ճապոնիայի արևմտյան Իվակունի քաղաքում գտնվող ռազմաբազայից մեկնում էր Կադենայի ավիաբազա։
«Ցանկացած տնտեսվարող ինքը ևս պետք է գնահատի, եթե ինքն ունի մի գնորդ մեկ երկրում, ապա այդտեղ կա մեկ գնորդի ռիսկ, կամ մեկ երկրի ռիսկ։ Օրինակ, շատ խոհեմ կլինի, եթե ցանկացած երկիր արտահանման չափը չգերազանցի 20 տոկոսը»,- շեշտեց Վահան Քերոբյանը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի կարծիքով՝ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ՀՀ իշխանությունը ոչինչ անել չէր կարող, քանի որ չուներ բանակ, չունի իր պաշտպանությունը, իսկ Ադրբեջանն էլ հարցը կոշտ դրել էր՝ չես կարող խառնվել իմ ներքին հարցերին։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ «Կոմերսանտի», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով՝ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում։ «Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան սպասում են՝ ինչպես բոլորին, ապա խոսելումեծ հնարավորություն […]
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` որպես գործող կազմակերպության պահպանման հարցը ծառացած է նրա անդամ պետությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։
ՌԴ իշխանությունները ցանկանում են երկիր մուտք գործող օտարերկրացիներին պարտավորեցնել՝ չվիրավորել իշխանություններին ու ԼԳԲՏ համայնքի քարոզչություն չանել։ Նման օրինագիծ է պատրաստել ՌԴ ՆԳՆ-ն:
«Այն, ինչ հասկացա վերջին օրերին, որ դուք դեռ ամբողջովին չեք հստակեցրել, թե ով եք ուզում լինել. դուք եվրոպացի՞ եք, դու մեզ հե՞տ եք»,- Անվտանգային վերլուծություններ ինստիտուտի՝ «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական և պաշտպանական ուղեծիրը» խորագրով անվտանգության համաժողովին այս հարցադրումը հնչեցրեց ազգային անվտանգային հարցերով փորձագետ գնդապետ Գլեն Գրանթը՝ նկատելով, որ եթե եվրոպացի լինելու համոզմունքն է նստած հայերի գլխում, դրա մասին պետք է բարձրաձայնել:
Ընդ որում, Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը չի կարող ներկա գտնվել ՄԱԿ-ի ԱԽ նիստին, քանի որ ԱՄՆ կառավարությունը ձգձգել է պատվիրակության անդամներին, այդ թվում՝ հենց Ամիր Աբդոլլահիանին այցագրերի տրամադրումը։
Արդյո՞ք Փաշինյանը կմեկնի ՌԴ ԵԱՏՄ նախատոնական նիստին. Մեկնաբանում է Զախարովան
Պայթյունի վայրից 10 կմ շառավղով տարածքը շրջափակված է, ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։
Ադրբեջանն այսօր ևս 17 ընտանիք՝ 63 բնակչի տեղափոխում է Լաչին քաղաք, այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ամերիկացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր ինքնությունը, ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կարող է հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու Շվեդիայի հայտը:
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը և Իսրայելի հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության՝ Մոսադի ղեկավարը բանակցություններ են վարել Կատարի վարչապետի հետ։
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Այսպես, «հյուրընկալը» լինելու է հայկական կողմը, հանդիպումն անց է կացվելու վրանում, ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Հանցագործ եռյակն ուղիղ ասում է` Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն այլևս չպետք է դիտարկել իբրև սպառնալիք ՀՀ անվտանգությանը, պետք է գտնել խաղաղ համակեցության բանաձև։
Tasnim-ի հաղորդմամբ՝ մարդու կողմից կառավարվող, ինչպես նաև անօդաչու հետախուզական համակարգերը հետևել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին։