«Համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով»,-ռուսական ԶԼՄ-ներին այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուս դիվանագետը հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները, ուստի որպես արդյունավետ հարթակ՝ նա նշել է «3+3»-ը։ Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Մոնղոլիայի իշխանություններին կատարել Միջազգային քրեական դատարանի հրամանը և ձերբակալել Վլադիմիր Պուտինին, ով մտադիր էր սեպտեմբերի 3-ին այցելել Մոնղոլիա։
Կուրսկի ուղղությամբ հարձակողական գործողությունը շարունակվում է․ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ևս 5 քառակուսի կիլոմետր։
Նախապես հայտարարած ժամկետից երկու ամիս ուշ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը կուղարկվի ՍԴ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։
Իրանի 14-րդ կառավարության կազմը ձևավորված է: Մասնավորապես, Աբբաս Արաղչիին վստահվեց Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը, ով որպես ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց՝44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերին,ղարաբաղյան հարցի կարգավորմանիրանական տարբերակն էրքննարկել հակամարտող կողմերի հետ և ոչ միայն: Գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն դարձավ Իրանի պաշտպանության նախարար, մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Օգոստոսի 30-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշում է ծննդյան 70-ամյակը։
ՀՀ արտգործնախարարությունն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։
Ռուսական որոշ ընկերություններ բախվում են և Չինաստանի առևտրային գործընկերների հետ ձգձգումների և վճարումների բարձրացման հետ՝ տասնյակ միլիարդավոր յուան արժողությամբ գործարքները թողնելով անորոշության մեջ, Reuters-ին հայտնել են խնդրին անմիջականորեն իմացող ռուսական աղբյուրները:
ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին քննարկել են ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության նախապատրաստումը, որը նախատեսված է հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ֆորումի շրջանակում։ Ըստ ԵՏՀ-ի՝ կողմերը վստահություն են հայտնել, որ գործարար երկխոսությունը կդառնա ֆորումի առանցքային իրադարձություններից մեկը և հնարավորություններ կբացի միության երկրների բիզնեսների և իրանական ընկերությունների միջև […]
Գործի են դրվել փրկարարական ուղղաթիռներ, ոստիկանությունը և հրշեջ բրիգադներ», – տեղեկացնում է հրատարակությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող «Էֆսուն» տոնակատարությունների պալատի մոտակայքում հրդեհ է բռնկվել և սահմանափակումներ են մտցվել։
«Շանշան»-ը ներկայում կորցրել է իր ուժի մի մասը և այժմ դասակարգվում է որպես արևադարձային փոթորիկ:
Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 600-ի։
Կիևին նոր փաթեթի տրամադրման մասին հայտնելիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ դա բավարար չէ՝ Կոնգրեսին հերթական անգամ Կոնգրեսին կոչ անելով հաստատել շատ ավելի մեծ գումարի տրամադրման օրինագիծը։
Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։
Օգոստոսի 29-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Ուկրաինա փոխադրված F-16 կործանիչի կորուստը. կործանման պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերությունն ամրապնդելու նոր ուղիներ հատկապես թվայնացման, հետազոտությունների ու մշակումների (R&D), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Ներկայում ոստիկանության աշխատակիցները որոնում են անօրինական միգրացիայի կազմակերպիչներին։
Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավի սահմանամերձ շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել:
Օգոստոսի 29-ին Բելգրադում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը նաև ընդգծել է, որ «միանգամայն ընդունելի» է համարում Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն տալը։
Հունգարիան իր հերթին դեմ է արտահայտվել Ուկրաինային ավելի շատ զենքերի մատակարարմանը։
Գործողությունն իրականացվել է Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Անթալիայում, Բիթլիսում, Հաթայում, Իզմիրում և այլ նահանգներում։
Ըստ պարբերականի՝ քարտեզները գծել է Իսրայելի պաշտպանության բանակը, և դրանք ընդունվել են ԱՄՆ-ի կողմից՝ որպես հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջարկի մի մաս։
Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
Մեքենայում գտնվող անձինք չեն վնասվել, սակայն WFP-ն ժամանակավորապես դադարեցրել է Գազայի հատվածում իր անձնակազմի տեղաշարժը։
Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն ամենակարճ ժամկետում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։
Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը
ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա:
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում մի շարք հումանիտար դադարների, որպեսզի հնարավոր լինի երեխաներին պատվաստել պոլիոմիելիտի դեմ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։