Բաժիններ՝

Մեծ թվով երկրներ պետք է աջակցեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Գերմանիայի ԱԳ նախարար

Ուկրաինայի անվտանգության հետպատերազմյան երաշխիքների հարցում պետք է ներգրավվեն լայն շրջանակի պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող պետությունները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք չենք կարող սպասել, որ Ուկրաինան լրջորեն կքննարկի տարածքային զիջումները, եթե նա, գոնե, անվտանգության երաշխիքներ չի ստանում որքան հնարավոր է մեծ թվով երկրներից», – Բեռլինում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ «շուրջ 30 երկիր, այդ թվում՝ Ճապոնիան», պատրաստակամություն են հայտնել մասնակցելու գործընթացին։Միևնույն ժամանակ Վադեֆուլը նշել է, որ այդ երաշխիքները պետք է «լիովին հավասարազոր լինեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031