168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի այս եթերի շրջանակում հարցեր են ուղղվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար/տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է կարևորագույն նախաձեռնություն, որի շրջանակում համալսարանի թիվ 13 մասնաշենքում կհիմնադրվի ժամանակակից Startup Incubation and Acceleration Hub՝ նախատեսված համալսարանի բոլոր կրթական ստորաբաժանումների սովորողների համար։
Ամերիկյան «National Interest» պարբերականը հրապարակել է Եվրոպայի 5 ամենահզոր ռազմաօդային ուժերն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Թուրքիան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության ներկայիս հյուսիսային և հարավային ուղիները միասնական կենտրոնական միջանցքով փոխարինելու ծրագիր։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի` հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումը արգելվել է։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է տեսնի այն սարսափելի գործողությունները, որոնք, ըստ Մոսկվայի, Ուկրաինան իրականացնում է արևմտյան զինատեսակների կիրառմամբ։
Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղըզստան Չոլպոն-Ատայում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին հայաստանյան ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումների ու ԵԱՏՄ-ում բարձրացված վերջնագրի հարցը քննարկելու, Մոսկվան շարունակում է կոշտ բառամթերքով անդրադառնալ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։
«X» սոցիալական մեդիա հարթակը հայտնել է, որ դատական վարույթ է սկսել Ստամբուլի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի օգտահաշվի մուտքի արգելքի որոշման դեմ։
Իսրայելական բանակի կողմից Լիբանանի հարավում 2026 թվականի ապրիլի 22-ին իրականացված հարձակումները, որոնց հետևանքով սպանվել է «Ալ-Ախբար» թերթի լրագրող Ամալ Խալիլը և վիրավորվել օպերատոր Զեյնաբ Ֆարաջը, ակնհայտ միտումնավոր հարձակումներ են քաղաքացիական անձանց վրա և համարվում են պատերազմական հանցագործություն։ Այս մասին հայտնում է Human Rights Watch-ը։
Աշխարհի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանում՝ «ժողովրդի կողմից ընտրված» իշխանությունները, արդեն տևական ժամանակ է միջամտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը, և որպես հետևանք՝ դատարանի առաջ են կանգնեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերություններ։ Այդ մասին Ղրղզստանումլրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից Իրանի դեմ, նոր չէ, բայց վերջին ամիսներին, կարելի է ասել, այն ստացել է նոր թափ։
Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Օգոստոսից սկսած՝ Վրաստանի երկաթուղու ուղևորները կկարողանան Թբիլիսիից Բաթումի հասնել 4 ժամում, ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Թամար Իոսելիանին։
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արագացման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում։ Օգտվելով այս հնարավորությունից՝ խրախուսում եմ Ձեր Կառավարությանը կրկնապատկել ջանքերը կանանց քաղաքական մասնակցության, այդ թվում՝ Կառավարությունում և բարձրաստիճան պաշտոններում գենդերային հավասարության հասնելու հարցում։
Ռուսաստանը տեսնում է Հայաստանի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում խաղադրույքները բարձրացնելու կամ պարզապես շանտաժի անցնելու փորձերը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1 801-ի: Այդ մասին հայտնել են երկրի կառավարությունից։
Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Գերմանիայում 2026 թվականի ամռան ընթացքում շոգ եղանակի հետևանքով մահացածների թիվը կարող է հասած լինել մինչև 11900-ի: Այդ մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI), որը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո։
Հարավային Կորեայում շոգի ալիքը, ըստ կանխատեսումների, օգոստոսի 6-ին Սեուլի շրջանում կհասնի իր գագաթնակետին․ այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել 39 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ ծայրահեղ շոգ եղանակի պատճառով արդեն ավելի քան 20 մարդ է մահացել։
Մոսկվան հետևում է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խաղադրույքները բարձրացնելու և շանտաժի անցնելու փորձերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառով քողարկում են Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիության հետ մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են 308 մարդու, որոնք առանձին հարձակումների ժամանակ առևանգվել էին երկրի հյուսիսային հատվածում գտնվող Նիգեր և Կվարա նահանգներից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
ԱՄՆ-ն մոտ 76,6 միլիարդ դոլար է հատկացնելու նավաշինարանների արդիականացման և Virginia ու Columbia դասի ատոմային սուզանավերի կառուցման համար, հայտնում է Axios-ը։
Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Անկարայում բանակցություններ է վարել Սիրիայի արտաքին գործերի նախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ:
Ճապոնիան ԱՄՆ-ի վասալն է։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ճապոնացի պաշտոնյաների կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների համար պատասխանատուներին չհիշատակելը։
Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնում են շրջադարձը եվրասիական ինտեգրումից և Ռուսաստանից դեպի թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։