Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր առաջին պաշտոնական այցն է կատարում Սերբիա՝ Եվրոպայի այն հազվադեպ երկրներից մեկը, որը շարունակում է սերտ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինան փորձում է ամրապնդել միջազգային աջակցությունը՝ Ռուսաստանի կողմից հարձակումների ակտիվացման պայմաններում։
Գերմանական Մեհերնիխ քաղաքում Բունդեսվերի ռազմական բազայում, որտեղ նորոգում են Patriot զենիթահրթիռային համալիրները, մեկ գիշերվա ընթացքում գրանցվել են անօդաչու թռչող սարքերի մի քանի թռիչքներ, հայտնել է Süddeutsche Zeitung-ը՝ հղում կատարելով ոստիկանության գաղտնի զեկույցին։
Արտերկիր մեկնած այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել հանցագործություններ կատարելու և Ռուսաստանի դեմ ուղղված մի շարք վարչական իրավախախտումների համար, մտցվել են նոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ պատմելով օգոստոսին ուժի մեջ մտած օրենքների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պատասխանելով РИА Новости-ի հարցին, հայտարարել է, թե Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այն դադարի իրեն հետաքրքրել որպես «Ռուսաստանի դեմ խոյահարող»։
Ռուսական բանակը Խարկովի մարզում վերահսկողություն է հաստատել Իվանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Արևմուտքը, Կիևը և Վրաստանի արմատականները փորձում են Թբիլիսին ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ։ Այս մասին 2008թ. օգոստոսյան հակամարտության տարելիցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ադրբեջանը և Հայաստանը մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆավրյոյի հայտարարության մեջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովի տարելիցի առթիվ։
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը վերջին շաբաթներին կոչ է անում ելք փնտրել Իրանի հետ պատերազմից, քանի որ կարծում է, որ հետագա ռազմական էսկալացիան կարող է բացասական հետևանքներ ունենալ, միայն ավիահարվածները բավական չեն լինի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած նպատակներին հասնելու համար, հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ինը անօդաչու թռչող սարք, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «պարտության» մասին՝ նշելով, որ արտասահմանյան լրատվամիջոցներն ընդունում են Վաշինգտոնի ձախողումը, հաղորդել է Mehr-ը։ Հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը՝ Իրանում Լրագրողի օրվա առթիվ, որը նշվում է 1998 թվականին իրանցի լրագրող Մահմուդ Սարեմիի զոհվելու տարելիցին։ ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն կարողացել […]
«TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու Արևելք–Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապերը, ինչպես նաև փոխադարձ տնտեսական օգուտ և բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի ու տարածաշրջանի համար»։
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության՝ ազգային շահերը պաշտպանելու համար, սակայն ճնշման տակ չի համաձայնի հրաժարվել երկրի ինքնիշխանությունից և պաշտպանական ներուժից, հայտնել է Tasnim-ը։
Նախօրեին ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Գրեհեմի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։
ԱՄՆ-ը Կուբայի գործող կամ նախկին պաշտոնյաների շրջանում փնտրում է մի գործչի, ում հնարավոր կլինի համոզել գլխավորել Հավանայի կառավարությունը՝ կրկնելով նախկինում Վենեսուելայում իրականացված սցենարը, պնդում է New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հյուսիս-արևելք գտնվող շրջանում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, կան վիրավորներ այսօր հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավարը։
«Դելֆին» թայֆունը հարվածել է ճապոնական Օկինավա պրեֆեկտուրային՝ առանց էլեկտրականության թողնելով շուրջ 14 հազար շենք և վնասվածքներ պատճառելով հինգ մարդու, որից հետո սկսել է շարժվել դեպի Չինաստանի ափեր, հաղորդել է Reuters-ը։
Ռուսաստանից Հայաստան ևս մեկ բեռ է ուղարկվել Ադրբեջանի միջոցով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ուկրաինան պարտավորվել է հարվածներ չհասցնել Ռուսաստանի հետ չկապված նավթային լցանավերին և Սև ծովում առկա այն ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են ղազախական նավթի արտահանման համար։ Նման պնդմամբ հանդես է եկել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կատարում և Քուվեյթում ամերիկյան ռազմական բազաների դեմ գրոհներ իրականացնելու ժամանակ իրանցի օդաչուները չեն օգտագործել GPS, իներցիոն նավիգացիոն համակարգեր և ռադիոկապի միջոցներ, հայտնել է Իրանի ՌՕՈւ փոխհամակարգող, բրիգադի գեներալ Մասուդ Ջաֆարին, հաղորդել է Mehr-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կենսական նշանակության օգտակար հանածոների արդյունահանման և մարտկոցների բաղադրիչների արտադրության ոլորտի նախագծերին 3 մլրդ դոլար հատկացնելու մասին, հայտնում է Reuters։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են այն երկրների ցանկը, որոնք կարող են զինծառայողներ ուղարկել՝ վերահսկելու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Իսպանիան սահմանային հսկողություն է սահմանել Իտալիայից օդային և ծովային ճանապարհով ժամանող բոլոր ուղևորների համար՝ ԵՄ երկու երկրների միջև միգրացիոն ճգնաժամի շուրջ ծագած վեճի սրման ֆոնին, հաղորդում է BBC News-ը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր:
Օդեսայից դեպի հարավ և արևելք ծովային անցման ժամանակ անօդաչու թռչող սարքերով խոցվել են երկու չորաբեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին հասցնում Ուկրաինայի նավահանգիստներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա նահանգում խոշոր անտառային հրդեհի մարմանը մասնակցող ուղղաթիռը կործանվել է։ Օդանավում եղել են երկու մարդ, նրանց վիճակը դեռևս անհայտ է, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ դաշնային իշխանություններին։
Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավար Խալիդ ալ-Հմեյդանը այցելել է Բաղդադ և Իրաքի վարչապետ Ալի ազ-Զայդիի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության իրավիճակը՝ թագավորության վրա հնարավոր հարձակումների նախապատրաստման մասին հաղորդումների ֆոնին, հայտնում է Al Arabiya.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարությունում անցկացվող կլոր սեղանի ընթացքում հանդիպման մասնակիցներին խնդրել է արագացնել դրա ավարտը՝ հայտարարելով, որ իրեն անհրաժեշտ է վերադառնալ պատերազմի հետ կապված հարցերին։