ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնում են շրջադարձը եվրասիական ինտեգրումից և Ռուսաստանից դեպի թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Պետք չէ հասկացությունները փոխարինել, որովհետև, եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի ետևում թաքցվի շրջադարձը եվրասիական ինտեգրումից և ավանդական դաշնակցից դեպի, ըստ էության, Ռուսաստանին բացահայտ թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղղակի բախման հնարավորությունը, ապա այստեղ, ըստ էության, հետևությունն ակնհայտ է», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆադեևը՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները։

Նա դա անվանել է բացահայտ խաբեություն նախ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև հենց Հայաստանի բնակչության նկատմամբ. Ֆադեևի խոսքով՝ դեպի Եվրոպա նման «թռիչքի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են հայ քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի ինչ-որ սահմանափակումներ։

«Սրանք մեր սահմանափակումները չեն, սա այն իրականությունն է, որն սպասում է հանրապետությանը ավանդական կապերի խզման դեպքում», – ընդգծել է դիվանագետը։

Ֆադեևը հավելել է, որ Երևանի կողմից Արևմուտքի երկրների հետ փոխգործակցության մասին ստորագրված հռչակագրերը իրավաբանորեն պարտադիր չեն, ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի զանգվածի։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում «սևով սպիտակի վրա» նշում էր, որ հանրապետությունը Արևմուտքի համար «ցածր ծախսատարությամբ ձեռնարկություն» է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31