«Բանակցային ջանքերը նոր են սկսվում։ Հաղորդագրություններ են փոխանցվում
Իրանի կողմից կասետային ռումբեր օգտագործելու վերաբերյալ լուրերը հերքել է Իրանի արտաքին գործերին նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ վերջին շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքական հռետորաբանությունը՝ սպառնալիքն ու բանակցությունների կոչը, ոչ թե լրացնում, այլ հակասում են միմյանց։ Նրա խոսքով, հայտարարությունները, ըստ որոնց՝ Վաշինգտոնը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանին, եթե վերջինս չապահովի Հորմուզի նեղուցի բացումը, միաժամանակ ուղեկցվում են բանակցելու պատրաստակամության ազդակներով, սակայն այս «երկակի ուղերձը» ստեղծում է ռազմավարական փակուղի, քան ճնշման արդյունավետ մեխանիզմ։
Այս գումարից 700 միլիոն եվրոն կհատկացվի Ուկրաինային՝ աջակցելու անօդաչուների, հրթիռների դեմ պայքարի համակարգերի և զինամթերքի գնմանը, իսկ 260 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության զարգացմանն ու արդիականացմանը։ Ծրագրի իրագործումը պետք է սկսվի մարտի 31-ից։
Իսպանիան փակել է իր երկինքը Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար, հաղորդում է El Pais-ը։
Արևմտյան երկրները չափազանց կախված են ներմուծվող հումքից՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, գրում է UnHerd-ը։
Իսրայելի փրկարարական ծառայության վարչությունում հայտարարել են, որ նավահանգստում գտնվող լցանավը ենթարկվել է ուղիղ հարվածի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել լցանավում և արդյունաբերական շինություններից մեկում։
Նա հավելել է, որ Իրանի բոլոր ջանքերը ներկայում ուղղված են սեփական պաշտպանությանը։
ԵՄ արտաքին գործերի նախարարների միայն կեսն է երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը մեկնելու Կիև, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալվածների թվում է «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներից Մահմուդ Մուհամմադ Աբդ ալ-Ուանիսը մի քանի գործով, որոնցից առավել նշանակալից է 2022 թվականին նախագահական ինքնաթիռը թիրախավորելու փորձը։
Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում վնասվել է ավելի քան 130 պատմական վայր։
Մարտի 26-ին Իրանի խորհրդարանի հանրային բարեկարգման հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ռեզայի Քուչին հայտնել էր, որ երկրի խորհրդարանը կընդունի օրենք Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարի գանձման մասին:
Թրամփն ունի դա կանխելու մի շարք տարբերակներ․ ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Մերձավոր Արևելքում հակամարտությունն արդեն հանգեցրել է հրեշավոր տնտեսական հետևանքների Եվրոպայի համար, և իրավիճակը, հավանաբար, կվատանա ապագայում, գրում է Financial Times թերթը:
Թրամփը նաև չի բացառել ամերիկյան ուժերի կողմից Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։
Նախագահ Թրամփը փորձում է օգտագործել Իրանի հետ հակամարտությունը՝ ամերիկացիների ուշադրությունը երկրի ֆինանսական խնդիրներից շեղելու համար, սակայն նրանց իրավիճակը միայն վատանում է, և հակամարտությունը կարող է երկիրը հասցնել փլուզման եզրին: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Վոլֆը։
ԱՄՆ ղեկավարը, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ ում հետ գործ ունի ԱՄՆ-ն։
Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև hակամարտության դադարեցման հարցով Իսլամաբադում կայացած հանդիպմանը
Հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտնել է մարզասրահում 20 մարդու մահվան մասին։
Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերջին դեպքը տեղի է ունեցել 2023-ին, Արցախում
Կուբան ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակման պատճառով հայտնվել է էներգետիկ ճգնաժամի առջև։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դժգոհություն է առաջացրել իր եվրոպացի գործընկերների շրջանում, երբ չի կարողացել պատասխանել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ հարցերին: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը։
Ավստրալիան ինքնաթիռներ է տրամադրել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանությանն օգնելու համար վերջինիս խնդրանքից հետո, սակայն բացառել է ռազմածովային ուժերի նավեր ուղարկելը՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանն օգնելու համար։
երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հավելելով. «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»։
Իրանը չի մասնակցել Իսլամաբադում Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը վերջ դնելու նպատակով կայացած հանդիպմանը, և ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել առևտուրը Մադրիդի հետ՝ պատերազմում Իսպանիայի բազաներից օգտվելու հնարավորությունը ԱՄՆ-ին մերժելու պատճառով։
ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի հարյուրավոր զինվորականներ ժամանել են Մերձավոր Արևելք, սակայն նրանք դեռևս հստակ առաջադրանքներ չեն ստացել: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական աղբյուրներին։
Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի 13 000 թիրախի, Վաշինգտոնին մնացել է խոցել մոտ 3000 թիրախ։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական հարվածի ընթացքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ նշելով, որ զինվորականներն արդեն ներգրավված են դրանում։