Ճապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև

Ճապոնիան ԱՄՆ-ի վասալն է։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ճապոնացի պաշտոնյաների կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների համար պատասխանատուներին չհիշատակելը։

«Ի՜նչ ամոթ է, որ վերջերս Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծությունը հիշատակելիս Ճապոնիայի վարչապետը կամ ճապոնացի որևէ այլ պաշտոնյա նույնիսկ նեղություն չքաշեց նշել, թե ով է դա արել։ Ճապոնիան ԱՄՆ-ի վասալն է, և որոշակի պահի այն դառնալու է ռոնին»,- գրել է Մեդվեդևը։

Ֆեոդալական Ճապոնիայում ռոնին էին անվանում այն սամուրայներին, որոնք կորցրել էին իրենց տիրոջ հովանավորությունը կամ չէին կարողացել նրան փրկել մահից։

Նշենք, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և Հիրոսիմայի քաղաքապետ Կադզումի Մացուին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 81-րդ տարելիցին նվիրված արարողության ընթացքում ունեցած ելույթում չեն նշել այն երկիրը, որը 1945 թվականի օգոստոսի 6-ին ատոմային ռումբ է նետել քաղաքի վրա։

Հիշեցնենք, որ 1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուները ատոմային ռումբեր նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ատոմային պայթյունից և դրա հետևանքներից Հիրոսիմայում 350-հազարանոց բնակչությունից զոհվեց 140 հազար մարդ, Նագասակիում՝ 74 հազար։ Ատոմային ռմբակոծության զոհերի ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին։ Ողբերգական իրադարձությունների տարելիցին՝ օգոստոսի 6-ին և 9-ին, Հիրոսիմայում և Նագասակիում ամեն տարի անցկացվում է «Խաղաղության արարողություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31