Միացյալ Նահանգները խորհրդակցություններ է վարում Թուրքիայի հետ Ադրբեջանի և Հայաստանի հարցում. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայ-ադրբեջանական հարցով պարբերաբար խորհրդակցում է Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի և արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Տվյալ պաշտոնյաների հետ շփումները տեղի են ունենում Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով։

«Օրինակ՝ ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմը այս կամ այն հարցի վերաբերյալ», – ասել էր Ուիթքոֆը: Ըստ նրա՝ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ղեկավարի թիմի համար։

Տեսանյութեր

Լրահոս