Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը. Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարարի գրառումը X հարթակում Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ:

Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ:

Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930