
Սիրիայի նախագահը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է Syria TV-ին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և Սիրիայի միջև գործընկերության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիրիայում «քաղաքական անցման գործընթացը համապարփակ երկխոսության և լայն մասնակցության միջոցով» առաջ մղելու անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի և Իսրայելի միջև 1974 թվականին կնքված համաձայնագրի խախտման վերաբերյալ։
Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Սիրիայի նախագահ աշ-Շարաան ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա հանդիպում է ունցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ նստաշրջանի շրջանակներում Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ հայտարարություն։