Ուզբեկստանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել են խորհրդարանական հերթական ընտրությունները։
Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել բևեռացված միջավայրում, որը հաշվի չի առել հավասարությունն ու թափանցիկությունը, ասել է Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո իրանցի պատգամավորը կոչ է արել վերանայել երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինան, գրում է Mehr-ը։
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի «համապատասխան կերպով արձագանքել», եթե Ուկրաինային թույլ տան արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածել ՌԴ տարածքի խորքերը, գրում է «Коммерсантъ»-ը։
Ալիևը Կոխաբիձեին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը։
Թրամփի հաղթանակի դեպքում ընդդիմությունը կմնա որբ, հակառակ դեպքում’ անկայունությունը կշարունակվի։
Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Հայոց պատմության անցյալի էջերում հանդիպում ենք դեպքեր, երբ ազատագրական, պատերազմական կամ քաղաքական իրավիճակներում թշնամիներին օգնող ձեռքը գրեթե միշտ լինում է ներսից:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը սահմանափակումներ չի տեսնում իր շահերի և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, գրում է Mehr-ը։
Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Իսրայելի գիշերային հարվածներն Իրանի մի քանի ռազմական օբյեկտների ուղղությամբ ընդամենը վախի ցուցադրում էին, ուրիշ ոչինչ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն Օրբանը հրապարակել է X սոցիալական ցանցում։
Թեհրանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման հետ, հաղորդում է ՄԱԿ-ում երկրի առաքելությունը։
Երկրապահը միշտ իշխանության կողքին է եղել. մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել. Սասուն Միքայելյանը` Եռաբլուրում
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ նախքան հարվածներ հասցնելը հրամայել է տարհանել Բեյրութում գտնվող երեք շենքերը:
Պլանավորված պատերազմ էր. Ալիևի հետ պայմանավորվեցին, Փաշինյանը պարտվեց, ու Արցախը հանձնեցին թուրքին. Ալբերտ Բազեյան
Իհարկե դեռ 10 օր կա և շատ բան կարող է փոխվել, բայց սա պատմական պահ Է»:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթում է շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 54,24 տոկոսը։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները՝ ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների ձեռքով հաշվարկից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան Կիևում պայթյունների ձայներ են լսվում։ ՀՕՊ ուժերն աշխատում են Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի դեմ, հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունում, փոխանցում է РБК-Украина-ն։
Մենք չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները և չենք պատրաստվում ճանաչել այդ գողացված արդյունքները, ճեպազրույցում ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։
Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվել են Թբլիսիի ժամանակով ժամը 20։00-ին։ Էլեկտրոնային քվեարկության մեքենաներից արդյունքները ստացվել են ընտրատեղամասերի 69%-ից։ Ըստ այդմ՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է քաղաքական հինգ ուժ։ Պատկերը հետևյալն է.
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին երկրի խորհրդարանին է ներկայացրել ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Interpress News-ը։
Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհված իրանցի զինվորականների թիվը հասել է 4–ի։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն են։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։ Սրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներն են, հայտնում է NewsGeorgia-ն։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ 2137 ընտրատեղամասերի արդյունքներով՝ հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են հինգ կուսակցություններ։
ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կարլո Մարիա Վիգանոն ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսին դժոխային հրեշ է անվանել։ Նրա խոսքերը մեջբերում է New York Post-ը:
Վրաստանի «Իմեդի» հեռուսաալիքի անցկացրած էքզիթփոլի՝ ընտրատեղամասում քվեարկողների հարցման համաձայն՝ խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ: