Բաժիններ՝

Իսրայելական ուժերը շրջափակել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը

Իսրայելական ուժերը երկու հրետանային արկով թիրախավորել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Ավելի քան 90 բուժաշխատակից և հիվանդ շարունակում են շրջափակված մնալ հիվանդանոցում։ Ալ-Հիլու հիվանդանոցում տեղակայված են մի քանի բաժանմունքներ։

Մանկական բաժանմունքում, ըստ տեղեկությունների, գտնվում են առնվազն 12 վաղաժամ ծնված երեխա։

Al Jazeera հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հիվանդանոցի շենքը ներկայում շրջապատված է ծանր տեխնիկայով և իսրայելական բանակի տանկերով, արգելափակված են շինության մուտքն ու ելքը։Իսրայելական ուժերը  շարունակում են ծանր հրետակոծությունների ենթարկել անկլավի տարբեր շրջանների բնակելի ու հասարակական նշանակության տարբեր շինություններ։

Տեղեկություններ են հաղորդվում, որ սեպտեմբերի 29-ի լուսաբացից ի վեր Գազայում 17 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս