Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է: Այս մասին են վկայում հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում շփվել ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի հետ։
Մինչև Հայաստանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման քաղաքական առումով հարմար պահի են սպասում, Ադրբեջանում արդեն անգլերեն լեզվով 44-օրյա պատերազմին առնչվող զեկույց են մշակել և հրապարակել՝ ի դեմս երկրում գործող միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի, բնականաբար, երկրի ղեկավարության իմացությամբ, եթե ոչ՝ հանձնարարությամբ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում շուտով անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, քանի որ տանը պայքարում է քաղաքական ճգնաժամի հետ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը, գրում է Bloomberg-ը։
«Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը», – այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ընդգծելով, որ չնայած ծանր կորուստներին՝ «Հեզբոլա» շարժումը շարունակում է դիմադրություն ցուցաբերել իսրայելական բանակին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Այս մասին հայտնում Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ X-ի իր էջում:
Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերթական անգամ հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը կոմունիկացիաների բացման հարցում, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Բուդապեշտ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում:
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել ԱՄՆ հանրապետական գործիչ Դոնալդ Թրամփի շռնդալից վերադարձը Սպիտակ տուն։ Ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ դարձան, ուստի աշխարհաքաղաքական պատերազմական զարգացումների ֆոնին փորձագիտական հանրությունն աշխարհում և ռեգիոնում քննարկում է, թե Թրամփի վերադարձից հետո ով «կհաղթի» և ով «կպարտվի» համաշխարհային առաջնորդներից:
Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ 44 երկրների մասնակցությամբ։ Այս ձևաչափը Բրյուսելի կողմից սկզբնապես ստեղծվել է որպես Ռուսաստանին հակազդելու գործիք։
Հոկտեմբերի 28-ին Խորհրդարանի բակում լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էին՝ գերիների, անհետ կորածների հարցով հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում տեղի ունենա ադրբեջանական կողմի հետ, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասել էր՝ հանդիպում չի եղել, բայց նախատեսվում է։
«Նդրանգետա»-ն համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարման ուղիները:
Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։
Գլոբալ անվտանգության համակարգի վերացումը կենսականորեն անհրաժեշտ է դարձրել ԱՊՀ երկրների հավաքական և ազգային անվտանգության ամրապնդումը, կարծում է Լեբեդևը:
Ֆրանսիան աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
COP29-ը Բաքվում կանցկացվի այս տարվա նոյեմբերի 11-22-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հայտարարել է, որ պատրաստ է «ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա դադարեցնել պատերազմը Ուկրաինայում»։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը երդմնակալությունից առաջ բացառված չէ:
POLITICO-ի աղբյուրն այս անունները լսել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենից։
Արտաքին քաղաքական գերատեսչությանը նաև հարցրել էինք, եթե Ադրբեջանի հետ քննարկվում է միջազգային դատարաններից այդ երկրի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը, արդյոք Բաքուն էլ նույն սկզբունքով հետ կկանչի՞ Հայաստանի դեմ ներկայացված հայցերը։
Դա ամենևին չի նշանակում, որ նրանց փոխարինող ուժերը լավն են լինելու…, բայց, որ գլոբալիստներն այլևս չեն բավարարում շատերին՝ արդեն արձանագրված փաստ է
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի:
Ռյուտեի խոսքով՝ ինքը պատրաստվում է այս հարցը քննարկել Թրամփի հետ՝ հասկանալու, թե ինչպես է հնարավոր հավաքական ջանքերով դիմագրավել այս սպառնալիքներին։
Թուրքիայի մեդիա կարգավորող մարմինը՝ RTUK-ը, չեղարկել է ռադիոկայանի լիցենզիան՝ պնդելով, որ այն չի ենթարկվել ավելի վաղ տուգանքի և կասեցման որոշմանը:
Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին՝ ապահովելով ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։
Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
2018 թվականին Թրամփը, որ այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, երկիրը դուրս բերեց համաձայնագրից։