Բաժիններ՝

Ռուբիոն իր բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել է Գազայում և Ուկրաինայում իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Գազայի հատվածում խաղաղության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել ջանքերի ներդրումը ռուս-ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարն ընդգծել են Գազայում պատերազմն ավարտելու կարևորությունը՝ նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն իրագործելու միջոցով, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը և կերաշխավորի, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դերակատարում չունենա պաղեստինյան կառավարման գործում», – նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, կողմերը կարևորել են Ուկրաինայում խաղաղության հաստատումը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ​​ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար», – նշել են Պետքարտուղարության խոսնակի գրասենյակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031