Եգիպտոսի նախագահը Թրամփին հրավիրել է Գազայի հարցով հնարավոր համաձայնագրի ստորագրմանը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Խալիլ ալ-Սիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

«Համաձայնության հասնելու դեպքում ես նախագահ Թրամփին հրավիրում եմ մասնակցելու այս համաձայնագրի ստորագրմանը Եգիպտոսում»,- ասել է ալ-Սիսին։

Հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում սկսվել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունների միջև պաշտոնական շփումները։

Տեսանյութեր

Լրահոս