Պուտինը կոչ է արել բարձրացնել մասնագետների կրթության մակարդակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մրցունակ աշխատաշուկա ստեղծելու համար կարևոր է բարձրացնել մասնագետների կրթության և վերապատրաստման մակարդակը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Պետության ղեկավարը ողջույնի խոսք է հղել «Ռուսաստանի որակավորումների ազգային համակարգ» համառուսաստանյան տասնմեկերորդ ֆորումի մասնակիցներին։
«Կարևոր է շարունակել բարելավել մասնագետների կրթության, վերապատրաստումը և ադապտացիայի մակարդակը, ինչպես նաև միավորել գործատուների և պետական մարմինների ջանքերը՝ ժամանակակից, մրցունակ աշխատաշուկա և ապագայի պահանջված կադրային ռեսուրսներ ստեղծելու համար»,- ասել է Պուտինն իր ելույթի ժամանակ:

