Բաժիններ՝

Հարավային Կորեան հայտարարել է իր առաջին միջուկային սուզանավի ստեղծման ժամկետների մասին

Հարավային Կորեային մոտ 10 տարի անհրաժեշտ կլինի իր առաջին միջուկային շարժիչով սուզանավը մշակելու համար: Այս մասին հաղորդում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Կանգ Դոնգ-գիլի հայտարարությանը, գրում է РИА Новости-ն:

Գործակալությունը նշում է, որ ծովակալը այս հայտարարությունն արել է հինգշաբթի օրը խորհրդարանական նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Կանգ Դոնգ-Գիլի խոսքով՝ դեռևս որոշում չի կայացվել «Դոսան Ան Չանհո» դասի սուզանավի նախագծի շրջանակներում միջուկային շարժիչով սուզանավի մշակման վերաբերյալ։

«Եթե որոշում կայացվի, այն (սուզանավի ստեղծումը – խմբ.) կտևի մոտավորապես 10 տարի»,- Ռազմածովային շտաբի պետի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս