Տոկաեւը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կկնքվի որքան հնարավոր է շուտ

Երկու երկրների միջեւ օգոստոսին ստորագրված հռչակագիրը պատմական նշանակություն ունի եւ Հարավային Կովկասում ու նրա սահմաններից դուրս բազմակողմ համագործակցության հեռանկարներ է բացում, այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Աշգաբադում ընթացող «Խաղաղության եւ վստահության միջազգային տարի – 2025» համաժողովում, տեղեկացրել է «Sputnilk Казахстан»-ը։

Նա նշել է, որ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կկնքվի որքան հնարավոր է շուտ։ «Հոսով ենք լիաչափ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման, որը կայունություն կերաշխավորի Հարավային Կովկասում»,- ասել է Տոկաեւը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031