Բաժիններ՝

Լիբանանի հարավային շրջաններն իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածել են Լիբանանի հարավային մի քանի շրջանների, լսվել են պայթյունների ձայներ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հարվածների թիրախում են հայտնվել Լիբանանի հարավում գտնվող Տաբնա և Բնաաֆուլ գյուղերը, Թաֆահթա և ալ-Բայսարիա գյուղերի հարակից տարածքները։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները չորս հարված են հասցրել Ջեզզինի շրջանին։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածել է «Հեզբոլլահ»-ի անդամների համար նախատեսված վարժանքների և դասընթացների համար օգտագործվող բազային։

Հաղորդագրության համաձայն՝ համալիրում «Հեզբոլլահ»-ի անդամներն անցնում են կրակային վարժանքներ և լրացուցիչ վարժանք՝ տարբեր տեսակի զենքերի օգտագործման վերաբերյալ, որոնք «նախատեսված են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի և Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»։

Բացի այդ, Իսրայելի բանակը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, հարվածել է «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքներին Հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել՝ Իսրայելի Պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031