Փաշինյանը ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ ծանոթացել է «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ ծանոթացել է Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Թանգարանում նրանց դիմավորել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Միխայիլ Միշուստինը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Տուրչինը, Օլժաս Բեկտենովը, Ադիլբեկ Կասիմալիևը և Կոխիր Ռասուլզոդան այսօր կմասնակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային համաժողովին։

Համաժողովի ընթացքում պատվիրակությունների ղեկավարներին կներկայացվեն կենսատեխնոլոգիայի, արդյունաբերական ախտորոշման և շրջակա միջավայրի անվտանգության ոլորտներում երիտասարդ գիտնականների միջազգային թիմերի` եզրափակիչ փուլ անցած նախագծերն ու տեխնոլոգիական մշակումները։ Եզրափակիչին մասնակցելու համար նախագծերի ընտրությունը կատարվել է մի քանի փուլով։ Արդյունքում համաժողովի եզրափակիչ փուլի համար ընտրվել են վեց նախագծեր, որոնց վրա աշխատում են տարբեր երկրների թիմեր։

Նախագծերից մեկը ներառում է հեղուկ և գազային միջավայրերի մաքրման համար նախատեսված համալիր մոդուլային լուծումների մշակում։ Նախագծի նպատակն է ստեղծել ջրային անվտանգության, արդյունաբերական էներգաարդյունավետության, հումքի խորը վերամշակման բարձրացման, բնապահպանության և կյանքի որակի բարելավման համար նախատեսված տեխնոլոգիական կայանքներ։

Համաժողովն անցկացվում է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու, երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու և Եվրասիական տարածաշրջանում հեռանկարային մշակումների առաջմղման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031