Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպի կառավարական թաղամասերի ուղղությամբ

Սիրիայի զինված ընդդիմությունն այսօր առավոտից վերսկսել է Հալեպի արևմտյան թաղամասերի գնդակոծությունները, որոնք գտնվում են կառավարական բանակի վերահսկողության ներքո։

Արաբական հեռուստաալիքները հայտնում են, որ այսօր ընդդիմադիր խմբավորումերը գրոհել են սիրիական բանակի դիրքերը Հալեպի հյուսիսում, արևելքում ու հարավում՝ փորձելով ճեղքել քաղաքի արևելյան հատվածի բլոկադան։
Ընթանում են թեժ մարտեր։

Նախօրեին նման գնդակոծությունների զոհ էր դարձել 6 երեխա, այդ թվում՝ 3-ը Էշ-Շեհբա թաղամասում, ևս 3-ը՝ Էլ-Համդանիա շրջանի բնակելի տներից մեկում, հայտնում է Euronews-ը։

Նախօրեին ավելի քան 20 աշակերտ էր մահացել Իդլիբ նահանգի դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով, որը վերահսկվում է ընդդիմության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31