Թուրքիայի ռազմաօդային ուժերը փորձել են ներխուժել Սիրիայի օդային տիրույթ
Թուրքական ինքնաթիռները փորձել են ներխուժել Սիրիայի օդային տիրույթ Հալեպ նահանգի հյուսիսում, սակայն սիրիացի և ռուս զինծառայողների կողմից նախազգուշացում ստանալուց հետո հեռացել են, հայտնում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական անվտանգության ուժերում իր աղբյուրին։
Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը իր տարածքում համարում է երկրի ինքնիշխանության խախտում, որը միայն կհանգեցնի հակամարտության թեժացմանը։