Բաժիններ՝

Bloomberg-ը Ռուսաստանի գների մասին պատմել է բորշչի մեկ ափսեի օրինակով

Ավելի քան 5 հազար բնակիչ ունեցող Չուկոտկայի Բիլիբինո քաղաքի բնակիչները չեն հարմարվում ծանր պայմաններին՝ ձմռանը ջերմաստիճանը նվազում է մինչև մինուս 37 աստիճան, իսկ ճանապարհները գրեթե բացակայում են։ Սակայն, բացի դրանից, նրանք ստիպված են զգալի գումար ծախսել ռուսաստանցիների համար ազգային համարվող ճաշատեսակի՝ բորշչի համար, գրում է Bloomberg-ը։

Համաձայն Տնտեսական և քաղաքական բարեփոխումների մոսկովյան կենտրոնի տվյալների, որը հետազոտություն է անցկացրել Ռուսաստանի 17 քաղաքներում, բորշչի համար անհրաժեշտ մթերքի՝ բազուկի, մսի, կարտոֆիլի ու մյուս բանջարեղենների հավաքածուն Բիլբինոյի բնակիչներին կարժենա 628 ռուբլի։Դա ավելի քան քառակի թանկ է Մոսկվայի և ավելի քան տասն անգամ՝ Նիժնի Նովգորորդի նմանատիպ հավաքածուի գնման արժեքից։

Գործակալությունը նշում է, որ կենսամակարդակի նման բևեռացումը լույս է սփռում երկրի տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում գործազրկության ընդհանուր մակարդակը գնահատվում է 5%, իսկ որոշ շրջաններում այն հասնում է 30%-ի և ավելիի։
Երկրում գնային տարբերությունն այնքան կտրուկ է, որ Կենտրոնական բանկը գործարկել է գնային միտումների վերլուծության նախագիծ՝ այն շրջանը գտնելու նպատակով, որը կարող էր ինֆլյացիայի ինդիկատոր դառնալ ողջ երկրի համար։

Չուկոտկայի ինքնավար շրջանը, որը մինչ 2008թ. ղեկավարում էր Ռոման Աբրամովիչը, «հաջող» օրինակ է։ Այնտեղ բոլոր ապրանքները բերվում են ինքնաթիռով, ու քաղաքում չկա ոչ մի ցանցային սուպերմարկետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս