Բաժիններ՝

Իրաքի բանակը ժամանակավորապես դադարեցրել է հարձակումը Մոսուլի ուղղությամբ

Իրաքի զինված ուժերը դադարեցրել են հարձակումը Մոսուլի ուղղությամբ` ձեռք բերված հաջողությունն ամրապնդելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-­ը, վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի գնդապետ Ջոն Դորիանը, ով ներկայացնում է կոալիցիան:

«Նրանք հարձակման դադար են տվել և վերատեղաբաշխում են իրականացնում, մաքրում դիրքերը: Մենք գտնում ենք, որ դա կտևի ընդամենը մի քանի օր, իսկ դրանից հետո կշարունակենք Մոսուլի ուղղությամբ հարձակումը: Դա նրանց գործողությունների ծրագիրն է, և մենք գտնում ենք, որ նրանք կկառչեն դրանից»,­- ասել է Դորիանը:

Իրաքյան զինվորակաների, ոստիկանական ուժերի, ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ քրդական զորամիավորումների զանգվածային հարձակումը Մոսուլի ուղղությամբ սկսվել է հոկտեմբերի 17­-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս