
Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել սիրիական սահմանը

Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել թուրքսիրիական օդային սահմանը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի սահմանը փորձել են հատել Հալեպի հյուսիսից եւ հետ են քաշվել սիրիական եւ Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությունների նախազգուշացումից հետո միայն:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» կոչվող գործողությունը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: