Բաժիններ՝

Մոսկվան օգնություն է խոստացել Դամասկոսին՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների

Ռուսաստանն ավելի ակտիվորեն կաջակցի Դամասկոսին, եթե արևմտյան երկրները Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք անում ու անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենք սիրիացի ժողովրդին այս դժվարին պահին, ավելին, երբ Սիրիայի նկատմամբ գործում են ու անգամ խստացվում են տնտեսական պատժամիջոցները, որոնք անմիջականորեն հարվածում են խաղաղ բնակչությանը»,- ասել է Լավրովը Սիրիայի իր գործընկերոջ՝ Վալիդ Մուալլեմի հետ հանդիպմանը։

Նախօրեին Բրյուսելն ընդլայնեց Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ դրանք սահմանվեցին Բաշար Ասադի ռեժիմի ևս 10 բարձրաստիճան զինվորականի և պաշտոնյայի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս