Ռուսաստանին չի հաջողվել վերընտրվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մարդու իրավունքների խորհրդում վերընտրվելու համար Ռուսաստանը չի ստացել անհրաժեշտ ձայները: Այս մասին տեղեկացնում է «ТАСС»-ը:
Ռուսաստանի թեկնածությունն աջակցել են կազմակերպության անդամ 112 երկրներ, այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայի խմբում նրա մրցակիցներ Հունգարիան և Խորվաթիան ստացել են, համապատասխանաբար, 144 և 114 քվեներ: